Աշխարհ
23:20 08/04/2020

Եվրոպայում Covid-19-ը մինչ օրս տարածվում է․ ECDC

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հարցերով եվրոպական կենտրոնի (ECDC) զեկույցում նշվում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի վարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին։

Զեկույցում նշվում է․ «Չնայած նրան, որ Իտալիայում և Ավստրիայում դրական դինամիկա է նկատվում, այժմ նախանշաններ չկան այն մասին, որ գագաթնակետը շուտով կհասնի»։

ECDC զեկույցում ներկաացված է, որ Covid-19-ի մահացության մակարդակը դեռևս բարձր է Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Իսպանիայում, Մաթայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում։ Ռիսկային գոտում են գտնվում 65 տարեկանից բարձր անձիք։

Աղբյուրը՝ Reuters.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ