Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Twitter-ի իր էջում անդրադարձել է Քարվաճառում (Քելբաջար) ականից պայթած ադրբեջանական ավտոմեքենայի հարցին ու եղած հումանիտար խնդիրներին։
Նա գրել է, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր տալը պետք է կանխել։
Ըստ Ստանոյի՝ պետք է փոխանակվել ողջ ինֆորմացիայով, որն անհրաժեշտ է ականազերծման համար։
Նա նշել է, որ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը։
Armenia Azerbaijan: Civilian casualties of #landmines must be prevented. All information necessary for demining must be exchanged. 🇪🇺 supports ban on land mines & urges 🇦🇲 & 🇦🇿 to resolve pending humanitarian issues, including release of detainees. https://t.co/3TdM1gFvTF
— Anitta Hipper (@ExtSpoxEU) June 4, 2021