Քաղաքականություն

ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը․ հայտարարություն

EU Armenia

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Facebook-ի էջում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցրածներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։

Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում այն բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորների։

ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՄ-ն պատրաստ է խթանել նոր շփումներ, տրամադրել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ», – ասվում է հայտարարությունում։

EU euro

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ