ԵՄ-ն իր պատմության մեջ օգնության ամենախոշոր փաթեթն է տրամադրել Ուկրաինային. Մոգերինի

Եվրամիությունը վերջին հինգ տարում իր պատմության մեջ խոշորագույն փաթեթն է տրամադրել Ուկրաինային օժանդակության տարբեր միջոցների առումով: Այս մասին հայտնել էԵվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ուկրաինայում հակամարտությունը տակավին ավարտված չէ, բայց այս հինգ տարում Ուկրաինան մեծ ուղի է անցել: Այսօր այն ավելի կայուն երկիր է, քան հինգ տարի առաջ էր:

Մեր աշխատանքն Ուկրաինայի հետ ուժեղ բաղադրիչ ունի անվտանգության ոլորտում, բայց մենք նաև ներդրումներ ենք կատարում երկրի մարդկային զարգացման, ենթակառուցվածքի, աշխատատեղերի ստեղծման բնագավառներում…»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում:

Մոգերինիի խոսքով՝ այդ հինգ տարում ԵՄ-ն միագումար Ուկրաինային տրամադրել է օժանդակության ամենախոշոր փաթեթը Եվրամիության պատմության մեջ:

Ուկրաինան և Եվրամիությունը 2018 թվականի սեպտեմբերին ստորագրել են մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագիրը՝ 1 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով, միջոցները տրամադրվում են որոշակի պայմանների կատարման դիմաց: Եվրամիությունն ավելի վաղ դեկտեմբերին Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը՝ 500 միլիոն եվրոյի չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաթարմ