ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Բելառուսի նկատմամբ զենքի էմբարգոն

ԵՄ երկրների պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ տարով երկարաձգել են Բելառուսին զենք մատակարարելու էմբարգոն և պատժամիջոցները երկրի 4 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը։

Այս տարի ԵՄ երկրների դեսպաններն առաջարկել էին Բելառուսի համար մեղմացում անել, որը կդրսևորվեր երկրին զենք վաճառելու յուրաքանչյուր հայտի անհատական դիտարկմամբ, սակայն այն հավանության չէր արժանացել։

Ամենաթարմ