ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կեսգիշերը կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնա 27 անդամ երկիր:
Արդեն փետրվարի 1-ից Բրյուսելն ու Լոնդոնը կկարողանան նոր հարաբերություններ կառուցել: