fbpx
Աշխարհ

Պատժամիջոցները կազդեն երրորդ երկրների վրա, որոնք սահմանափակումները շրջանցելու հարցում կօգնեն ՌԴ-ին

Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի դեմ ԵՄ-ի ընդունած նոր պատժամիջոցների փաթեթը կազդի երրորդ երկրների քաղաքացիների և կազմակերպությունների վրա, որոնք օգնում են ռուսաստանցիներին շրջանցել սահմանափակումները։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Դա նշանակում է, որ այժմ ցանկացած երկրի ընկերություններ կամ քաղաքացիներ կարող են ներառվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ ռուսներին օգնելու համար։ Դա կարող է լինել սարքավորումների մատակարարումը, որը ԵՄ-ն արգելել է արտահանել Ռուսաստան, կամ մասնակցությունն ակտիվների ոչ եվրոպական կառույց փոխանցումներին, որոնք պետք է սառեցվեն ԵՄ-ում:

Նոր փաթեթն անդրադարձել է նաև մետաղագործության ոլորտին։ Չինական կամ թուրքական պողպատի արտադրանք, օրինակ, չի կարող մտնել ԵՄ շուկա, եթե այն պատրաստված է ռուսական հումքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ