Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպային ռուսական գազի էմբարգոյի հնարավորության մասին։
Նրա խոսքերը փոխանցում է իտալական Corriere della Sera-ն։
Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցների շրջանակում այդ հարցը կարող է քննարկել, բայց ոչ այսօր։
Նրա խոսքով՝ ածխի և նավթի մասով արդեն բանակցություններ վարվում են։
Մակրոնը նաև հիշեցրել է, որ ինքը երկար տարիներ խոսում է Եվրոպայի էներգետիկ սուվերենության մասին, քանի որ ռուսական գազից հրաժարվելը մեծ դժվարություններ է առաջացնելու։

