Corriere della Sera
Ռուսական գազի էմբարգոյի հարց այս պահին չի քննարկվում․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպային ռուսական գազի էմբարգոյի հնարավորության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է իտալական Corriere della Sera-ն։ Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցների շրջանակում այդ հարցը կարող է քննարկել, բայց ոչ այսօր։ Նրա խոսքով՝ ածխի և նավթի մասով արդեն բանակցություններ վարվում են։ Մակրոնը նաև հիշեցրել է, որ ինքը երկար…
Մխիթարյանը պայման է առաջադրել Ռոմայի հետ բանակցություններում
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պայման է առաջադրել՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններում։ Այս մասին գրում է իտալական Corriere della Sera-ն։ Նշվում է, որ Մխիթարյանը պահանջել է ակումբից տարեկան 4 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ։ Հենց այսքան է այժմ հայ ֆուտբոլիստը ստանում ակումբում։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա հերքվում են այն…
Իբրահիմովիչը պայմանագիրը կերկարաձգի Միլանի հետ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ: Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Իբրահիմովիչը մեկ մրցաշրջանի համար կստանա 7 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։ Այս մասին տեղեկանում ենք Corriere della Sera-ից։
Մխիթարյանը առնվազն մեկ ամիս դաշտ դուրս չի գա․ Corriere della Sera
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր։ Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ հյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ազդրի մկանը ու բաց կթողնի առնվազն մեկ ամիս։ Սակայն նշվում է, որ դեռևս հստակ է միայն Ա Սերիայի առաջիկա տուրում «Յուվենտուսի» դեմ խաղը բաց թողնելը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր…
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների նախապայման. ՀՀ վարչապետ
Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին: «Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը…
Սարդինիայի լողափեր է վերադարձվել շուրջ 10 տոննա ավազ ու քար
Օլբիի օդանավակայանի աշխատակիցներն օգնել են Սարդինիայի լողափեր վերադարձնել շուրջ 10 տոննա ավազ ու լողափնյա քարեր, որոնք զբոսաշրջիկները տարիների ընթացքում փորձել են իրենց հետ տանել կղզուց: Այս մասին հաղորդում է Corriere della Sera թերթը: Սարդինիայի հյուսիսը հայտնի է թանկարժեք հյուրանոցներով և շքեղ լողափերով, որտեղ կա սպիտակ ավազ: Սարդինիայում մաքսանենգության համար նախատեսված են տուգանքներ: Օրինակ՝ մեկ շիշ…






