Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցել է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ «Չինաստանը նույնպես հարմար չէ այդ դերում, քանի որ հակված է դեպի Ռուսաստանը։ Իսկ Թուրքիան հարմար է, քանի որ երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունի։
«Լավագույն տարբերակ եմ համարում ՄԱԿ-ը»,- ընդգծել է Բորելը։
Բացի դրանից՝ դիվանագետը վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև կձգտի թուլացնել ռուսական տնտեսությունը և հասնել Ռուսաստանի միջազգային մեկուսացման։