fbpx
Աշխարհ

ԵՄ քննադատում է ռուսաստանյան ընտրությունները

Եվրամիությունը այսօր քննադատել է մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունները՝ նշելով, որ դրանք անցել են՝ «խիստ սահմանափակ միջավայրում, որն էլ ավելի սահմանափակ է դարձել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող անօրինական ագրեսիայի պատճառով»։

ԵՄ ղեկավարությունը նաև ափսոսանք է հայտնել, որ պաշտոնական Մոսկվան հրաժարվել է միջազգային դիտորդներ հրավիրել ընտրություններին, ինչը՝ «հակասում է Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և զրկում է ռուսաստանցի քվեարկողներին և կառույցներին ընտրությունների անաչառ դիտարկման և գնահատման հնարավորությունից»։

Ուկրաինայի բռնակցված տարածքներում կազմակերպված քվեարկությունը ԵՄ անվանել է՝ «այսպես կոչված ընտրություններ, որոնք զուրկ են որևէ վավերականությունից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ