Եվրամիությունը 2019թ․ իր բյուջեում զգալի կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը։ Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ գրում է gazetekarinca.com կայքը:
Հայտնի է, որ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով:
Բացի այդ, նշվում է, որ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն:
Բյուջեի փաթեթը դեռևս չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից:
Դեռևս անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ ԵՄ-ը որոշակի փոփոխություններ կմտցնի Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվող ֆինանսական օգնության համակարգում:
Յունկերը, մասնավորապես, նշել էր, որ այսուհետ օգնության բյուջեի մեջ տեղ կգտնեն որոշակի կրճատումներ, բացի այդ՝ ԵՄ-ն այսուհետ գումարներ կներդնի միայն արդարադատության համակարգի և ոչ կառավարական կազմակերպությունների համար:
