fbpx
Առողջապահություն

Էներգետիկ ըմպելիքների հաճախակի գործածության վտանգները

Էներգետիկ ըմպելիքները պարունակում են խթանող բաղադրիչներ, սակայն այդ խթանումը տևական չի լինում ու հյուծում է օրգանիզմը։ Այս մասին ասել է նյարդաբան Նատալյա Շինդրյաևան՝ անդրադառնալով այս ըմպելիքների գործածության կողմնակի բարդություններին։

Մասնագետի խոսքով՝ նման ըմպելիքները կարելի է օգտագործել խիստ հազվադեպ, օրինակ՝ ուժերի պակասի դեպքում որևէ փոքր, սակայն հրատապ առաջադրանք կատարելու անհրաժեշտության պարագայում։ Սակայն նույնիսկ այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից։
«Էներգետիկ ըմպելիքները հակացուցված են սրտանոթային հիվանդություններ ունեցողներին և հղիներին։ Նույնիսկ մեկ անգամ օգտագործելը կարող է առաջացնել առիթմիա, միգրեն և սրտամկանի ինֆարկտ: Էներգետիկ ըմպելիքները, ինչպես անքնության դեմ դեղամիջոցները, կարող են կախվածություն առաջացնել»,- հավելել է բժիշկը։

Նրա խոսքով՝ կոֆեինից, տաուրինից ու այլ խթանող բաղադրիչներից բացի այս ըմպելիքների մի բաժինը պարունակում է նաև շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը, ուստի կանոնավոր գործածության տհաճ հետևանքներից մեկը կարող է լինել նաև ճարպակալումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ