fbpx
Կրթություն

Կորոնավիրուսի պատճառով ԵՊՀ-ն մեծամասամբ անցնում է հեռավար ուսուցման

Վերջին շրջանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, դրանով էլ պայմանավորված ուսումնական հաստատությունները, փորձելով գնահատել հնարավոր ռիսկերը, ուսուցումը հեռավար թե առկա եղանակով կազմակերպելու հնարավորությունն են ուսումնասիրում եւ փորձում գտնել ճիշտ լուծում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին Տերյանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի պետական համալսարանն այսօրվանից մեծամասամբ անցնում է հեռավար ուսուցման։

Նա նաև նշել է, որ ԵՊՀ-ում դասախոսությունները կարվեն հեռավար, իսկ գործնական պարամունքները՝ կամ առկա կամ հեռավար: Դա թողնված է ֆակուլտետների հայեցողությանը:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ու Պոլիտեխնիկական համալսարանում եւս փոփոխություններ չկան. դասերը շարունակվելու են իրականացվել հիբրիդային եղանակով ՝ հեռավարի եւ առկայի համադրությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ