fbpx
Կառավարություն

Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ:

Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Այցի շրջանակում ԿԳ նախարարը կմասնակցի նաև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ