Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանն օրեր առաջ հեռացվել է համալսարանից։
«2020 թվականի մարտի 18-ին հաղորդագրության տեսքով ստացել եմ իմ՝ համալսարանից հեռացման մասին հրամանի նկարը։ Հրամանում նշվում էր, որ որպես հիմք է վերցվել բաց թողնված ստուգարքը։ Որոշ ժամանակ անց ինֆորմացիա ստացա, որ ստուգարքը ֆիզկուլտուրայից էր»,- Azat TV մեդիանախաձեռնության հետ զրույցում հայտնեց Հակոբը։
Հակոբն ի սկզբանե ընդունվել է «պետպատվեր»-ով (անվճար), և իրեն հասանելի չէր վճարովի լուծարքի տարբերակը, իսկ մեկ հասանելի լուծարքի մասին չի տեղեկացվել ու չի կարողացել լրացնել այն։
Նա հավելեց․ «Երկու օր առաջ ֆիզկուլտուրայի մարզչի հետ խոսակցության ընթացքում նա նշեց, որ բացթողումը է եղել և՛ իմ, և՛ համալսարանի կողմից, սակայն ինքը չի իմացել, թե «կոնկրետ որ ուսանողի մասին է խոսքը», երբ սկսվել են հեռացման գործընթացները (որոնց մասին ինձ, կրկին, ոչինչ չի ասվել)։ Մարզիչը ինձ հաջողություն մաղթեց և ասաց, որ հույս ունի՝ հաջողությամբ կկարողանամ վերականգնվել»։
Հակոբը գերազանց առաջիդմությամբ ուսանող է, ունի իր կուրսում ամենաբարձր ՄՈԳ-երից մեկը։ Սովորելուն զուգահեռ «Զանգակ» գրատանն աշխատում է որպես խորհորդատու-վաճառող։
«Գրել եմ դիմում-նամակներ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին և ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն երկուսից էլ դեռ պատասխան չեմ ստացել», վերջում հավելեց նա։