ԵՊՀ-ում կոռուպցիոն չարաշահումները 800 միլիոն դրամից ավելի են. Սանասարյան

Հրապարակող՝

davit-sanasaryan-1

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց՝ ԵՊՀ-ում կոռուպցիոն գործընթացների շրջանակներում խոսքը 800 միլիոն դրամից ավելի չարաշահումների մասին է։

«Քննչական կոմիտեն է այս պահին զբաղվում դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է ՔԿ։ Մենք պատրաստ ենք մեր գրածի համար մանրամասներ ներկայացնել։ Մի քանի կետըն որ նշվեց, մեր մեծ աշխատանքից մի փոքր հատվածն էր», – ասաց պաշտոնյան՝ հիշեցնելով, որ ուսումանսիրություններ կատարվում են նաև այլ բուհերում՝ շարաշահումներն ու յուրացումները բացառելու համար, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում՝ Սերմերի գործակալությունում։

Ամենաթարմ