Կոչ ենք անում կողմերին կյանքի կոչել եռակողմ փաստաթղթերի դրույթները. Պեսկովը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա:

Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի գրաֆիկում դեռ չկա ծրագրված հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Ամենաթարմ