Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook- ի իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրառում կատարել։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին՝ տվել եմ մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ որոշեցի նաև փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի ոտքով հաղթահարել մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:
Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս:
Ի գործ…»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/1187731188276020/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARDoXRCiUtSmZQ67zNWeT17GQ5wBEU-ZX0jHx9Cgdfq5lyfMeV3tYSdZaDmTHCZeP7cHPcBslFXrd4CZ