Երանոսում իրականացվում են կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ

Օգոստոսի 18-ին Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում բարերարներ Ռոբերտ Շահինյանը և Հենրիկ Գասպարյանը հերթական կարևոր ծրագրերն են իրականացնում։

Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների։ Նրանց ֆինանսական ներդրմամբ այդ տարածքն ամբողջովին բարեկարգվում է։

Սաշա Բավեյանը նշել է, որ կառուցվել է հոսանքի գիծ մինչև վերը նշված տարածքը՝ 1 կիլոմետր երկարությամբ, 1,7 կիլոմետր հեռավորությունից կառուցվել է խմելու ջրագիծ պոլիէթիլենային խողովակներով։ Ամբողջովին բարեկարգվելու է համայնքից մինչև Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհը՝ շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Բացի այն, որ բարեկարգվում ու կառուցապատվում է համայնքի պատմական հուշարձանի տարածքը, նաև ճանապարհ ու ջրագիծ է կառուցվում և, իհարկե, Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Սուրբ Խաչը։

Կատարված ներդրումների արդյունքում համայնքում բացվում են ժամանակավոր աշխատատեղեր, մարդիկ լուծում են իրենց զբաղվածության խնդիրը։

Ամենաթարմ