Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթութ Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.
«156 օր, հինգ ամիս մոտ 42 մլն բնակչություն ունեցող Ուկրաինան դիմագրավում է մոտ 140 մլն բնակչություն ունեցող պետության ռեժիմի կողմից ագրեսիան:
Իհարկե մեծ է ու էական նշանակություն ունի քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը Ուկրաինային, պուտինյան ռեժիմի դեմ պատժամիջոցները, բայց որոշիչը ուկրաինացին է, Ուկրաինայի կառավարությունն է իր սկզբունքային, հետևողական, խիզախ ու արժանապատիվ քաղաքականությամբ:
Սա իսկապես անպատկերացնելի է. ամբողջ աշխարհի դեմ պուտինյան ֆաշիստական, մարդատյաց ռեժիմի մարտահրավերը, սպառնալիքները դիմագրավում է իրենից առնվազն 3,5 անգամ նվազ ռեսուրսներ, հնարավորություններ ունեցող պետությունը:
Այս իրավիճակը շարունակական ու սխալ քաղաքականությունների մի ամբողջ փնջի հետևանք է, այդ թվում հենց Ուկրաինայի կողմից պուտինյան ռեժիմի որպես թիվ մեկ սպառնալիքի ոչ պատշաճ գնահատման: Բայց մի բան է սխալվելը, մեկ այլ բան սխալն ուղղելու կամք ունենալը:
Ամբողջ քաղաքակրթությունը պետք է երախտապարտ լինի Ուկրաինային, ուկրաինացիներին»-գրել է նա:
