ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախորդ տարվա ամռանը հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային, ձմեռային և գարնանային:
Առաջին դասարանցիներին տրվել է՝ ձմեռայինը արձակուրդ՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիներին տրվել է ձմեռային արձաուրդը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ըներառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:
3-12-րդ դասարանների սովորողներին տրվել է ձմեռային արձակուրդ՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ

