Կոպա Ամերիկա․ Ե՞րբ կարող են հանդիպել Բրազիլիան ու Արգենտինան

Հրապարակող՝

Կոպա Ամերիկա․ Ե՞րբ կարող են հանդիպել Բրազիլիան ու Արգենտինան

Ամենադիտվածներ

EURO-2020-ին զուգահեռ Բրազիլիայում ընթանում է Կոպա Ամերիկան, որը գեղեցկացնող ամենահզոր հավաքականները Բրազիլիան ու Արգենտինան են։

Անշուշտ, շատերին է հետաքրքիր, թե երբ կարող են միմյանց հանդիպել այս թիմերը։

Ըստ կանոնների հաշվարկը ցույց է տալիս, որ դա կարող է լինել միայն եզրափակչում։

Բանն այն է, որ Արգենտինան էլ, Բրազիլիան էլ իրենց խմբերում առաջին տեղն են գրավել ու 1/4-րդում մրցելու են մյուս խմբի 4-րդ տեղը զբաղեցրածի հետ ու հաղթելու դեպքում կիսաեզրափակչում մրցելու են խմբերում 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած հավաքականների հաղթողների հետ։ Այսպիսով՝ հանդիպելու միակ շանսը մնում է եզրափակիչը։

Նշենք, որ 1/4-րդ եզրափակչում Բրազիլիան մրցելու է Չիլիի հետ (հուլիսի 3), իսկ Արգենտինան՝ Էկվադորի հետ (հուլիսի 4):

Ամենաթարմ