fbpx
Հասարակություն

Ե՞րբ կվառվեն նոր գլխավոր տոնածառի լույսերը

Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր-բոլորին բարձր տրամադրությամբ ու մեծ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը։ Հանդիպում ենք, վայելելու Ամանորի տոնական ներկայացում և համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից: Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով:

2005 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ