Twitter սոցիալական հարթակի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կհեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից, երբ իրեն փոխարինող գտնի։
Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Ես կհրաժարվեմ գործադիր տնօրենի պաշտոնից, հենց գտնեմ մեկին, ով բավական հիմար կգտնվի և կստանձնի այս գործը։ Դրանից հետո ես կղեկավարեմ ծրագրային ապահովման և սերվերների խմբերը», – գրել է նա։