fbpx
Սպորտ

Երբեմն չեմ ուզում տուն գնալ․ գիտեմ՝ ինչ «փոթորիկ» է սպասվում․ Ջասթին Կլյուվերտ

Հայրս ինձ շատ է քննադատում։ Այս մասին ասել է «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը՝ նաև անկեղծանալով, որ իր հայրը՝ հայտնի հարձակվող Պատրիկ Կլյուվերտը, այնքան էլ գեհ չէ իր ցուցադրած խաղից:

«Հայրս կարծում է, որ ես լավ չեմ օգտագործում ազատ տարածությունները, չեմ կարողանում ճիշտ դիրք գրավել խաղադաշտում:

Երբեմն չեմ ցանկանում տուն վերադառնալ, որովհետև գիտեմ, թե ինձ ինչ «փոթորիկ» է սպասվում»,-ասել է հոլանդացի ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ Կլյուվերտը Ա Սերիայի այս առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ