Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրությունէ էտարածել, որում հայտնել է, որ նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Կառավարության անդամների երդման արարողությունը:
- Սեպտեմբերի 24-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
- Ամփոփվել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի արդյունքները
«Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև՝ Կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի»,- ասվածէ հաղորդագրության մեջ։
