Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄԷ-ից վերադառնալուց ինքնաթիռում մի քանի հայտարարություններ է արել՝ կապված Թուրքիայում Զելենսկի-Էրդողան-Պուտին եռակողմ հանդիպման հնարավորության հետ։
Նրա խոսքերը փոխանցում է CNN Turk-ը։
Նշվում է, որ Էրդողանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու ցանկության մասին, որի ընթացքում Թուրքիայի նախագահը Ռուսաստանի առաջնորդից փորձելու է ճշտել, թե ինչպես է վերջինս վերաբերվում եռակողմ հանդիպմանը։
Էրդողանն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է արտահայատվել եռակողմ հանդիպմանը ու եթե Պուտինն էլ դրական արտահայտվի, ապա նրանք կկարողանան հանդիպել Ստամբուլում կամ էլ Անկարայում։