Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում և Լիբիայում։ Այս մասին հայտարարություն է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում և Լիբիայում»,-նշվում է հաղորդագրությունում։

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից։ 2017-ի վերջին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին։ Երկրի առանձին շրջաններում շարունակվում են գրոհայինների մաքրումները։ Ներկա պահին առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձի հարցը։

Ամենաթարմ