Լիբիա
Ռուսական «Մերկուրի» կորվետը ոչնչացվել է Լիբիայի Բենգազի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Լիբիայի Բենգազի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով ոչնչացվել է ռուսական «Մերկուրի» կորվետը՝ Միջերկրական ծովում ՌԴ նավատորմի առանցքային ռազմական միավորը։
Անօդաչուների հարձակումներ Լիբիայի «Զավիա» նավթավերամշակման գործարանի վրա
Լիբիայի Զավիա քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումներն ու Բենգազիի պայթյունը վկայում են երկրում անվտանգային իրավիճակի սրման մասին։
ԱՄՆ-ը նախաձեռնել է Լիբիայի վերամիավորման դիվանագիտական գործընթաց՝ նավթային ներդրումների խոստումով
ԱՄՆ-ը Լիբիայում հանդես է գալիս որպես միջնորդ՝ նավթային ներդրումների դիմաց իշխանության բաշխման և երկրի վերամիավորման նպատակով։
Մուամմար Քադաֆիի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (2009)
2009 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին քննադատեց կազմակերպության գործունեությունը և խորհրդանշականորեն պատռեց ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Էրդողանը սպառնում է ռազմական գործողություններով ընդդեմ Իսրայելի՝ հղում անելով Ղարաբաղին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ռազմական միջամտությամբ ընդդեմ Իսրայելի՝ զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղում և Լիբիայում կատարված գործողությունների հետ, ինչը սրել է տարածաշրջանային լարվածությունը:
RFI-ի հետաքննություն. Ուկրաինական ուժերի հարձակումը Լիբիայում և «Արկտիկ Մեթագազ»-ի վրա
RFI-ի հետաքննությունը ենթադրում է, որ ավելի քան 200 ուկրաինացի ռազմական մասնագետներ գտնվում են Լիբիայում և, հնարավոր է, ներգրավված են ռուսական «Արկտիկ Մեթագազ» գազատարի վրա հարձակման մեջ։
Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում
Falcon 50 տիպի մասնավոր օդանավը, որը տեղափոխում էր Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետին, կործանվել է Անկարայում՝ Հայմանի շրջանում։
Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել բանտից․ Դատական հսկողության տակ՝ մինչ բողոքարկումը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել բանտից՝ երեք շաբաթ բանտարկությունից հետո։ Նրան սահմանվել է դատական հսկողություն, արգելվել է երկրից դուրս գալը, իսկ բողոքարկման դատավարությունը սպասվում է գարնանը։ Սարկոզին շարունակում է պնդել իր անմեղությունը՝ շարունակվող իրավական պայքարի ֆոնին։
Թրամփի վարչակազմը դիտարկում է ճանապարհորդական արգելքի ընդլայնումը. Որ երկրները կարող են տուժել
Բացահայտեք Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող ճանապարհորդական արգելքի մանրամասները, ներառյալ սահմանափակումների ենթակա երկրների ցանկը և միջազգային ճանապարհորդությունների հետևանքները: Եղեք տեղեկացված վերջին զարգացումների մասին:
Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան
Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին: Էրդողանի ելույթը հեռարձակել է տեղական հեռուստաընկերությունը: Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի հետ…
Լիբիայի վարչապետին ցանկացել են սպանել․ կրակահերթ է իրականացվել նրա մեքենայի ուղղությամբ
Երեկ երեկոյան մահափորձ է կատարվել Լիբիայի վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի նկատմամբ, ում մեքենան հայտնվել է կրակահերթի տակ։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ վարչապետը չի տուժել կրակոցների արդյունքում։ Ըստ աղբյուրի՝ Լիբիայում կոնֆլիկտ է ձևավորվել օրենսդիր և գործադիր մարմինների միջև։ Խորհրդարանի պահանջում է, որ Դբեյբան հեռանա, քանի որ լրացել է նրա լիազորությունների ժամկետը․ բայց…
Հայաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
Այս տարի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան։ Խորհուրդն ունի 4 փոխնախագահներ։ Նրանցից 3-ի անունները մինչ այս հայտնի էր՝ Գերմանիայի, Լիբիայի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Իսկ 4-րդի անունը հայտարարվեց ժամեր առաջ։ Այսպիսով՝ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի 4-րդ փոխնախագահ է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարվել է Մարդու իրավունքների խորհրդի Twitter-ում։ The…
Քադաֆիի որդուն թույլատրել են մասնակցել նախագահական ընտրություններին
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, կկարողանա մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։ Բանն այն է, որ մինչ այս, դատարանի որոշմամբ, նա զրկված էր այդ հնարավորությունից, սակայն նրա բողոքարկումից հետո որոշւմը փոխվել է։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Նշվում է, որ նա Twitter-ում շնորհակալություն է հայտնել դատավորներին՝ արդար որոշման համար։ Լիբիայում նախագահական ընտրությունների…
Թուրքիան մեղադրվում է անչափահասներին պատերազմում օգտագործելու մեջ․ ՄԱԿ-ի զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք առաքելություն է իրականացրել Լիբիայում, որի ընթացքում փաստեր են ձեռք բերվել 2016-ից ի վեր Լիբիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ կազմվել է զեկույց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ զեկույցի՝ Լիբիան ու Թուրքիան խախտել են երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ամրագրված պարտավորություններն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել…














