Էրդողանը արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է ՀՀ-ը աջակցություն ցուցաբերելու մեջ

Հրապարակող՝

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար

Ամենադիտվածներ

Ստամբուլում մեկնարկած «Թյուրքական խորհրդի մեդիաֆորումի» բացմանը տեսաուղերձով հանդես է եկել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի ժամանակ նա հայտնի արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է «թվային ֆաշիզմի» և Հայաստանին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու մեջ:

«Որոշ սոցիալական ցանցեր դարձել են պետությունների ժողովրդավարության, հասարակության և ազգային անվտանագության համար սպառնալիքի աղբյուրներ»,- նշել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում ականատես են եղել երկակի չափանիշների, ինչը հաստատել է «ապատեղեկատվության և ստի դեմ պայքարելու» կարևորությունը թյուրքական երկրների համար:

 

Ամենաթարմ