Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բագեր Գալիբաֆին: Այս մասին հայտնել է hurriyet.com.tr-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության (ISIPAB) 16-րդ համաժողովի շրջանակներում:
Հանդիպումն անցկացվել է Դոլմաբահչե պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով։