Էրդողանը 12 տարում առաջին անգամ ժամանել է Եգիպտոս

Հրապարակող՝

Սպանդանոցների դեմ բողոքողները փողոց փակեցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս, նրան դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ինչպես երևում է եգիպտական հեռուստատեսության կադրերից։

Այցը կարելի է անվանել պատմական, այն նշանավորում է Կահիրեի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը։

Խնդիրները ծագել էին Եգիպտոսում 2013 թվականի հեղաշրջումից հետո, երբ Էրդողանը կտրուկ դատապարտեց եգիպտացի զինվորականների գործողությունները։

Հարաբերությունները սկսել են բարելավվել 2023 թվականի փետրվարին, երբ ալ-Սիսին երկրաշարժից հետո ցավակցություն հայտնեց Թուրքիային, իսկ Եգիպտոսի արտգործնախարարը մեկնեց աղետի գոտի։

Ամենաթարմ