Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, ով այցով գտնվում էր Անկարայում: Այդ մասին հայտնում է Trend-ը` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:
Ըստ ԶԼՄ-ների` նման քայլի պատճառ է դարձել այն, որ Բոլթոնն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում սպանում է էթնիկ քրդերին:
Նշվում է, որ Բոլթոնին ընդունել է Էրդողանի մամուլի քարտուղարը, ինչց հետո նա լքել է Թուրքիան:
Էրդողանը հրաժարվել է հանդիպել Բոլթոնի հետ

