Ռեջեփ Թայիփ Էրդողան
Էրդողանը սպառնում է ռազմական գործողություններով ընդդեմ Իսրայելի՝ հղում անելով Ղարաբաղին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ռազմական միջամտությամբ ընդդեմ Իսրայելի՝ զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղում և Լիբիայում կատարված գործողությունների հետ, ինչը սրել է տարածաշրջանային լարվածությունը:
Թուրքիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը տարածաշրջանային լարվածության շուրջ
Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային լարվածությունը և օդային տարածքի խախտման հարցը։
Թուրքիայի խորհրդարանում բախումը վկայում է քաղաքական խորը տարաձայնությունների մասին
Թուրքիայի խորհրդարանում բախում է տեղի ունեցել, երբ ընդդիմադիր պատգամավորները փորձել են խոչընդոտել նորանշանակ արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի երդմնակալությանը՝ ընդգծելով քաղաքական լարվածությունը։
Էրդողանի ուղերձը կրկին խուսափում է Ցեղասպանություն բառից 110-րդ տարելիցին
Թուրքիայի նախագահ Էրդողանը 110-րդ տարելիցին հղած ուղերձում կրկին խուսափեց «Ցեղասպանություն» բառից՝ իրադարձությունները նկարագրելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններով։
Թուրքիայի նախագահը ընդունել է Վրաստանի վարչապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային: Նշվում է, որ Գախարիային պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Գիորգի Գախարիայի և Էրդողանի հանդիպումը կայացել է փակ դռների հետևում: Գրում է Ermenihaber-ը։
Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է թուրք ղեկավարի գրասենյակը: Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը: «Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև…
Ջոնսոնը նախազգուշացրել է Էրդողանին, որ չի աջակցելու Սիրիայի հարցում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Լոնդոնը չի կարող աջակցել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությանը՝ առաջարկելով նրան իր աջակցությունը խաղաղ բանակցություններում: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ Ջոնսոնի և Էրդողանի միջև շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցից հետո: «Ջոնսոնը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում շարունակվող ռազմական գործողությունների…
Էրդողանը Թրամփին առաջարկել է С-400-ներին զուգահեռ գնել նաև ամերիկյան Patriot
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներին զուգահեռ գնել նաև ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թրամփն առաջարկել է միացյալ ուժերով աշխատել տվյալ հարցի շուրջ: Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ…
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքները աճում են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Քենիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքներն աճում են այս օրերին, և որ իրենք լուրջ հարվածներ են ստացել այն բանի համար, որ ուշացրել են «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների իրականացումը: Էրդողանը հայտարարել է, որ Եփրատի արևելքում գործողություն իրականացնելու հարցը օրակարգում է։ Այս մասին հաղորդում է…
ՌԴ-ն և Թուրքիան առևտրաշրջանառության ծավալը կարող են հասցնել 100 մլրդ դոլարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում է։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Էրդողանը և Պուտինը մասնակցել են Մոսկվայում կազմակերպված MAKS-2019 միջազգային ավիատիեզերական տոնավաճառի բացման արարողությանը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հիշեցրել,…
Պուտինի և Էրդողանի մտերմությունն անհանգստացրել է ամերիկյան մամուլին
Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումից առաջ Էրդողանին ընդունել է Պուտինը, իսկ այնուհետև երկու նախագահները միասին ուսումնասիրել են ռուսական SU-57 մարտական ինքնաթիռը։ Թուրքական մամուլի դիտարկման համաձայն՝ միջոցառման ընթացքում Էրդողանի և Պուտինի անմիջական զրույցն ու ծիծաղը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես…
Թուրքիայի նախագահը կմեկնի Մոսկվա
Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում 1 Ermeni Haber-ը: Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության…














