Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Նոր Զելանդիայի դեպքերին

Ինչպես հայտնում է Ermenihaber կայքը, մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրիսթչարչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած զինված հարձակման տեսանյութը, որն արդեն հանվել է մի շարք սոցկայքերից, օգտագործվում է Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից նախընտրական քարոզարշավում:

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրություններին ընդառաջ ընտրություններ։

Այդ տեսանյութը ցուցադրվել է նախընտրական հանրահավաքներից մի քանիսի ժամանակ, երբ Ստամբուլ և Թեքիրդաղ քաղաքներում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Ավստրալիայում մզկիթի վրա հարձակված անձը թիրախավորել է անձամբ իրեն, ինչպես նաև ամբողջ Թուրքիային։

Էրդողանից բացի նշյալ տեսանյութը քարոզչական նպատակներով օգտագործվել է նաև Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդաչօղլուի կողմից։

Նշենք, որ Նոր Զելանդիայի երկու մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 50 մարդ, 48-ը՝ վիրավորվել։

Ամենաթարմ