fbpx
Սպորտ

Երդվում եմ՝ 25 խաղացողներից 23-ը հիվանդ էին․ Լուկակու

«Ինտերի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն խոսել է այն մասին, թե ինչպես էին նրանք ինչ վիճակով էին ֆուտբոլ խաղում։

«Դեկտեմբերի վերջին մենք մեկ շաբաթյա դադար ունեցանք, որից հետո վերադարձանք աշխատանքի, և երդվում եմ, որ 25 խաղացողներից 23-ը հիվանդ էին: Ես չեմ կատակում:

Մենք խաղում էինք Նաինգոլանի «Կալյարիի» հետ, և մեկնարկից մոտ 25 րոպե անց մեր պաշտպաններից մեկը ստիպված եղավ լքել խաղադաշտը: Նա չկարողացավ շարունակել խաղալ, և լավ է, որ ուշաթափություն չեղավ նրա մոտ: Բոլորը հազ և ջերմություն ունեին: Նախախաղային վարժանքի ընթացքում ես սովորականից բարձր տաքություն էի զգում: Չնայած ես տարիներ շարունակ մարմնի նորմալ ջերմաստիճան եմ ունեցել:

Խաղից հետո մենք պետք է «Պումայի» ներկայացուցիչների հետ ճաշեինք, բայց ես շնորհակալություն հայտնեցի նրանց և գնացի քնելու:

Մեզ՝ չհորդորեցին կորոնավիրուսի թեստ հանձնել: Այնպես որ, մենք երբեք հաստատ չենք իմանա՝ ունեցել ենք վարակը, թե ոչ:

Մեր խաղացողներից 7-ն ապրում են նույն փողոցում: Անգլիայի հետ տարբերությունը հսկայական է: Այնտեղ մենք գնում էինք ընթրելու չորս ամիսը մեկ անգամ, իսկ այստեղ դա տեղի է ունենում յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ», – ասել է Լուկակուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ