Հոկտեմբերի 16-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել պարանոցի կտրվածով տղամարդ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:15-ի սահմաններում: Շտապօգնության խումբը պարանոցի կրտվածք–վերք ախտորոշմամբ տղամարդուն տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- ասաց նա և հավելեց, որ տղամարդը 1989 թվականի ծնված քաղաքացի է եղել: Հաղորդում է tert.am-ը:
Գաբրիելյանի խոսքով՝ տղամարդը ի վիճակի չէ եղել բացատրություն տալ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում: