fbpx
Սպորտ

Երեկ Մելբուրնում և, հնարավոր է, կարիերայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Էնդի Մարեյը

Հունվարի 14-ին, Մելբուրնում մեկնարկեց Grand Slam շարքի մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի Բաց առաջնությունը։

Հենց մեկնարկային օրը պայքարի դուրս եկավ գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը։ Շվեյցարացուն ուզբեկ Դենիս Իստոմինի հետ խաղի համար հատկացրել էին կենտրոնական կորտը, սակայն օրվա հերոսը 37-ամյա Ռոջերը չէր։

Երեկ Մելբուրնում և, հնարավոր է, կարիերայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Էնդի Մարեյը։ Բրիտանացի թենիսիստը դեռևս մրցաշարի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ ոչ մի կերպ չի ապաքինվում ազդրի վնասվածքից և մտադիր է այս տարի ավարտել կարիերան։ 31-ամյա Մարեյը խոստովանեց, որ այժմ ցավեր է զգում անգամ գուլպաներ հագնելիս, բայց հույս ունի, որ իր վերջին մրցաշարը կլինի սիրելի Ուիմբլդոնը։ Նման հայտարարությունից հետո սպասելի էր, որ Մարեյի նկատմամբ ուշադրությունը կմեծանա։ 

Երեկ բրիտանացին պարտվեց Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, սակայն ցույց տվեց իր պայքարող տեսակը։ Առաջին և երկրորդ սեթերում 4։6, 4։6 հաշվով պարտվելուց հետո Մարեյը հաղթեց երկու սեթ՝ 7։6, 7։6, իսկ հինգերորդ սեթում ուժերը չբավարարեցին՝ 2։6։

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ