Գերմանիայում Վիտցենհաուզեն քաղաքում՝ մանկապարտեզի մոտ, մեքենան հարվածել է երեխաների խմբին։
Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանական ծառայությունը։
Նշվում է, որ հարվածի հետևանքով 3 երեխա ստացել է ծանր վնասվածք։ Բոլոր տուժածները ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Նախնական վարկածով՝ այստեղ խոսքը դժբախտ պատահարի մասին է։

