«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ամբողջ թիմը միացել է «100 տուն Արցախում» նախագծին ու իրենց նվիրատվությունների շնորհիվ Դահրավ գյուղում կկառուցվի մեկ տուն իր տնամերձ այգիով և կենցաղավարման հարմարավետ պայմաններով:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Նա հպարտություն է հայտնել, որ մասնակիցն է այդ գործի։