fbpx
Աշխարհ

Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 20 բժիշկների պարգևատրման մասին` կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար:

Հայտնի է, որ լեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովին:

Պարգևատրվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Ասատրյանը, որն արժանացել է Պրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը:

Այս մասին տեղեկանում ենք Rusarminfo-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ