fbpx
Քաղաքականություն

Երես ունեցան հայտարարելու, որ փորձել են քիթները խոթել Հայաստանի ներքին հարցերին․ Նարեկ Այվազյան

Միգուցե Մարգարիտան անձնական հակակրանք ունի Հայաստանի իշխանությունների հանդեպ, որը մեծ հաշվով իրենց գործն է, բայց այն համեմելով Մարտի 1-ի գործով, Ղրիմի էքսպանսիայով, Արցախի ազատագրումով, ռուսաստանցի ինչ-որ անհայտ բիզնեսմենների մասին զառանցելով, կոչ անելով կարդալ Նարեկացի (մեղա-մեղա՝ լրբերը սրբեր են դառել) ու եզրահանգափակելով պատերազմի դադարեցումով, դա վերաբերվում է հենց հայերին: Հենց հայ ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը:

Քրիստոնեական բարոյակարգերով, արդարամիտ ու աշխատասեր մեր ժողովուրդը իրավունք ունի ճանաչելու իր տականքներին: Ցավոք, որ շատերս այդ տականքազավրերի մսաղացում ենք եղել ու մեր ձայնը լսելի չէր, և հիմա էլ կարծես լսելի չէ, բայց ի ուրախություն ինձ, դրա մասին հիմա խոսում են բոլորը, գիտակցում են մեծամասնությունը: Այսպիսի ստոր մարդիկ աշխարհով մեկ, այլընտրանք չունենալով, երես ունեցան հայտարարելու, որ փորձել են քիթները խոթել Հայաստանի ներքին հարցերին՝ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հարցերին:

Մարգարիտային ամեն ինչ կարծես թե ասացինք, բայց իր խոսքի՝ Ղրիմի ու Արցախի ու այլ նշված թեմաներին անդրադարձ չեղավ:

Կարճ փորձեմ ասել կարծիքս. Մենք ոչ թե օկուպացրել ենք, այլ ազատագրել ենք մեր հայրենիքի մասը և պաշտպանում ենք այն: Ու նաև փոխադարձության մասով․ եթե ցանկանում էիք, որ հայերը ճանաչեն ռուսական էքսպանսիան իրենց շահերից ելնելով, ապա նախ և առաջ դա ինքներդ պետք է անեիք Արցախի հարցում՝ ճանաչելով նրա սուվերենությունը՝ փակելով ղարաբաղյան կոնֆլիկտի արյունալի էջը, որպեսզի միջազգային ուժ տրվեր միավորելու մեզ մեր տառապանքի ու կործանման ճանապարհներով անցած, հզորացող, քաղցր հայրենիքը:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4345626675449193?__cft__[0]=AZWrhPj6MjAjLoiF-lUgrbkn84jxYz3uEThw1H5AML7hGX3ppa5CGgqfWPHN4ymkfQKWqKYUETZbctT22xyr5AxETx7EqCzAe5eJs9Rwd9tgAq1WAGLzppYTX-jD3bU1XqY&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ