fbpx
Իրավական

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219049082043712&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ