Երևան-Էջմիածին ճանապարհը բաց է. ակցիան կշարունակվի երկուշաբթի

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները, որոնք վաղ առավոտից փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը, երկար բանակցություներից հետ բացեցին։

Ցուցարարներին այցելել էին ԱԺ նորընտիր պատգամավորները, Արմավիրի մարզպետը։

Երկար կոչերից ու բանակցություններից հետո, ի վերջո, ցուցարարները համաձայնեցին բացել ճանապարհը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ, հնարավոր է, երկուշաբթի որոշում կայացվի, որ Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի։

«Եթե երկուշաբթի էլի դատարանը որոշի, որ ոնց ուզեն, անեն՝ առավել շատ ենք լինելու, կատաստրոֆիկ վատ բաներ է սպասվելու բոլորին՝ ու ոչ միայն այս մայրուղում, այլ ամբողջ հանրապետությունում», – հայտարարեց ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը։

Ամենաթարմ