fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծի քննարկումը հետաձգվեց՝ առանց տեսախցիկների քննարկում անելու համար

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այսօր բուռն քննարկվեց պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է բուքմեյքերական խաղադրույքների սրահների գործունեությունը սահմանափակել, թույլատրել միայն Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ և Սևան քաղաքներում:

Ընդ որում՝ երկու կողմից էլ վիճում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Ալեն Սիմոնյանը պնդում էր, որ սրահները պետք է փակվեն և թույլատրվեն միայն 4 քաղաքում: Հակառակ կարծիք արտահայտողները, այդ թվում, Հայկ Սարգսյանը, պնդում են, որ եթե փակվի, համացանցում գործող ընկերությունները կստանան մենաշնորհային դիրք, իսկ խնդիրը, միևնույն է, չի լուծվի, որովհետև խաղադրույք դնողներն ուղղակի կտեղափոխվեն համացանց։

Հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանն առաջարկեց ձևավորել աշխատանքային խումբ, որն առանց տեսախցիկների կքննարկի խնդիրը, և հետաձգել հանձնաժողովի նիստը մինչև այն ժամանակ, երբ այդ աշխատանքային խմբում համաձայնության կգան այս հարցով։  Ալեն Սիմոնյանը համաձայնեց առաջարկից, և միաձայն որոշվեց հետաձգել նախագծի քննարկումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ