Մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես է գալիս խոշոր երաժշտական կենտրոններում:
Սթիվեն Իսերլիսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արվո Պյարտի Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտ «Երաժշտական ուխտագնացություն» ստեղծագործությունները, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։