fbpx
Հասարակություն

Երևան-Կապան և հակառակ իրականացվել է 22-ական չվերթ

Երևան-Կապան և հակառակ ուղղություններով իրականացվել է 22-ական չվերթ, տեղափոխվել է 189 ուղևոր: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

«Մեծ մասում լինում է, որ տոմսերը բոլորը վաճառված չեն լինում, մենք դա հասկանում ենք՝ ինչու է այդպես, բայց չենք դադարեցնում չվերթները», – ընդգծեց Գնել Սանոսյանը:

Երևան-Կապան և Կապան-Երևան կանոնավոր թռիչքները սկսվեցին այս տարվա օգոստոսին, դրանց չխանգարեցին այդ օրերին արձանագրված՝ ադրբեջանական կողմից կրակոցները «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ