fbpx
Սպորտ

Ժիրուն հնարավոր է կարիերան շարունակի Լա լիգայում

«Միլանի» 37-ամյա կենտրոնական հարձակվող Օլիվյե Ժիրուն միլանյան թիմի հետ պայմանագրի ավարտից հետո կարող է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ փորձառու հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նոր հարձակվող է փնտրում հարձակման գիծն ուժեղացնելու համար և դիտարկում է փորձառու ֆրանսիացու թեկնածությունը։

Ժիրուն «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ