Հուլիսի 27-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան:
Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։
Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշվել է նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:
«Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
